Հայաստանը չպետք է վախենա ՀԱՊԿ-ից և ՌԴ-ից, նա պետք է վախենա Արևմուտքից և դրա արբանյակներից: Այս մասին այսօր իր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ Արևմուտքը հեշտությամբ դավաճանում է նրանց, ում երեկ համարում էր համախոհներ: Եւ որպես օրինակ նա բերում է՝ Արևմուտքն ինչ արեց Վրաստանի հետ:
Ինչ վերաբերվում է ՀՀ ՔԿ հայտարարությանը, որ պետական հեղաշրջման փորձ կատարողների հետևում ռուսական հետք կա, Զախարովայի պնդմամբ՝ դա անհեթեթ է և անգամ քննադատության արժանի չէ։
«Տարածված ֆեյք է», – հավելել Է Զախարովան:
Վերջինս նաեւ անդրադարձել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությանն Ուկրաինայի պարենային անվտանգության թեմայով արևմտյան երկրների կազմակերպած քննարկմանը։
«Արմեն Գրիգորյանը չգիտի, հիշեցնեմ՝ ՀՀ մտնող հացահատիկի 90%-ը գալիս է ՌԴ-ից, միգուցե այս դեպքում պետք է ՌԴ-ի՞ հետ կապի դուրս գալ ու քննարկել սեփական երկրի պարենային անվտանգությունը… Պետք չէ մախինացիաներ անել նրանց մեջքի հետևում, ովքեր քեզ կերակրում են ու պարենային անվտանգությունդ ապահովում», – ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան