ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ արժեն Երևան-Կիպրոս ավիատոմսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջերկրական ծովի արևելյան մասում գտնվող Կիպրոսը կղզի-պետություն է, որը վերջին շրջանում հայերի կողմից սիրված պետություններից մեկն է դարձել:

Այս տարի շատերն արդեն իսկ հասցրեցին իրենց հանգիստն անցկացնել հենց այստեղ, և դրական կարծիքներն իհարկե գերակշռում են:

ArmLur.am-ը հետաքրքրվել և առանձնացրել է Երևան-Կիպրոս թռիչքի ավիատոմսերի արժեքը:

Եվ այսպես կիրակի օրը՝ սեպտեմբերի 22-ին FlyOne ավիաընկերությունը 2 ժամ 10 րոպե թռիչքի համար առաջարկում է 59.600 դրամ արժողությամբ ավիատոմս:

Wizz Air-ում 2 ժամ 40 րոպե ուղիղ թռիչքն արժե 66.150 դրամ: Նույն ավիաընկերությունում 23 ժամ ոչ ուղիղ թռիչքն արժե 102.960 դրամ:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, ավիատոմսերի արժեքն ավելի մատչելի են, համեմատած նախորդ օրվան: FlyOne ավիաընկերությունում կրկին 2 ժամ 10 րոպե ուղիղ թռիչքը արժե 56.530 դրամ, Wizz Air-ում 2 ժամ 35 րոպե թռիչքի արժեքը 56.900 դրամ է:

Սեպտեմբերի 24-ին Tickets.am-ում 23 ժամ ոչ ուղիղ թռիչքի արժեքը 80.930 դրամ է:

2 ժամ 10 րոպե ուղիղ թռիչքը FlyOne ավիաընկերությունում 59.090 դրամ է:

Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 25-ին, Wizz Air-ում 2 ժամ 35 րոպե ուղիղ թռիչքը 50.700 դրամ է, FlyOne-ում 2 ժամ 10 րոպե թռիչքը՝ 66.200 դրամ:

Նույն գների մեջ է տատանվում սեպտեմբերի 26-ից մինչև սեպտեմբորի 30-ը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս