«Վանատուրի պեղումների խումբ»-ը օգոստոսի 26-ից սեպտեմբերի 6-ը Հազարագյուղի պեղավայրում անցկացված պեղումների ընթացքում հայտնաբերել է կացարանի մնացորդներ, որոնք թվագրվում են ուշ բրոնզի դարով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գտածոներից ամենաուշագրավը մայրության և պտղաբերության աստվածուհի Անահիտի դիմանկարով քարացած (ածխացած) խնձորն է։ Խնձորի վրա փորագրված Անահիտի դիմանկարը, լինելով այդ ժամանակաշրջանի խորհրդանշական ցուցիչներից մեկը, կարող է նոր լույս սփռել հայկական դիցաբանության ուսումնասիրության վրա՝ բացահայտելով նոր մանրամասներ Մեծ Հայքի աստվածությունների, հավատալիքների, տարածման արեալի մասին։
Վանատուրի խմբի մասնագետներն առաջիկա օրերին բանակցություններ կսկսեն Հայաստանի ազգային պատկերասրահի և Բրիտանական թանգարանի հետ՝ գտնված արտեֆակտը Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ հայտնի արձանի ցուցադրությանը ներկայացնելու համար։ Առաջիկա օրերին նաև պատրաստ կլինեն ածխածնային ռադիոէլեկտրաշերտագրական հետազոտության արդյունքները, որոնք կպատասխանեն արտեֆակտի տարիքի մասին հարցին։
Հետազոտության արդյունքներն ուղարկվելու են նաև Գեդենֆախտի հնագիտական ինստիտուտի և Սքոթլենդշիրի համալսարանի գործընկերներին՝ միջնադարյան Արևելքի դիցաբանական կլաստերի համեմատական հետազոտությունների համար։