ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը…»․ ինչ է սպասվում հավաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը…». սեպտեմբերի 22-ին սպասվող հավաքին ընդառաջ նման կոչով է հանդես եկել ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկպոս Գալստանյանը։

Սեպտեմբերի 22-ին Մարզահամերգային համալիրում տևական դադարից հետո տեղի կունենա «Սրբազան շարժման» մեծ հավաքը։

Հավաքը պետք է կայանար սեպտեմբերի սկզբին, սակայն տևական ժամանակ Մարզահամերգային համալիրը հրաժարվում էր ընդդիմադիր շարժմանը մեծ դահլիճ տրամադրել՝ հավաքի անցկացման համար, սակայն ընդդիմադիրներին և համալիրի ղեկավարությանն ի վերջո հաջողվեց համաձայնության գալ, և հավաքը տեղի կունենա համալիրի մեծ դահլիճում։ Ներկա են լինելու ընդդիմադիր գործիչներ, պատգամավորներ, փորձագետներ և շարժման աջակիցները։

Շարժման առաջնորդը հայտարարել է, որ երկար ժամանակ չկա սպասելու և աշնանը շարժումը նոր թափով վերսկելու է իշխանության հեռացմանը միտված գործողությունները։

«Մենք անցել ենք վերակազմավորման և ինտենսիվ հանդիպումների շրջանը։ Ասել եմ և վերստին հաստատում եմ՝ նյարդերի այս պայքարում հաղթելու է նա, ով համբերատար է, համառ է և աննահանջ։ Ես ստանձնել եմ այս առաջնորդությունը և գնալու եմ մինչև հաղթանակ»,-հանրահավաքից առաջ այսօր կոչով է հանդես եկել Բագրատ արքեպիսկպոս Գալստանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս