
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․
«Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն փակ է լինելու Թամրուչի փողոցը՝ Թամրուչի փ. – Վախթանգովի փ. խաչմերուկից մինչև Թամրուչի փ. – Ն. Սաֆարյան փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը։
Աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով խնդրում ենք տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում»,-ասված է հայտարարության մեջ»: