Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր:
Իսպանական Լեոն քաղաքում ընթացող ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում ունեցավ երկու հաջող մոտեցում: Նա գլխավերևում պահեց 77 և 81 կգ` չբարձրացնելով 83 կգ-ն: Այս վարժությունում հայ մարզիկը 7-րդն էր: Հրում վարժությունում Ալեքսանդրա Գրիգորյանը հաջորդաբար բարձրացրեց 104, 110 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր:
Երկամարտի 191 կգ արդյունքով Գրիգորյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
55 կգ քաշում աշխարհի երիտասարդների չեմպիոնը Լինգ Չենն է չինական Թայբեյից: