Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները հնարավոր դարձան մեր ամոթալի լռության պատճառով․ ԵԽ պատգամավոր Միրիամ Լեքսման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը հնարավոր եղավ աշխարհի ամոթալի լռության շնորհիվ։ Այս մասին «X»-ի իր էջում գրել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։

«Մեկ տարի է անցել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից, որոնք հնարավոր դարձան մեր ամոթալի լռության շնորհիվ: Մենք չենք կարող մոռանալ այդ ողբերգությունը և պետք է շարունակենք պնդել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, զոհերին աջակցելու և Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը պաշտպանելու հարցում»,- գրել է պատգամավորը։

Պատգամավորը նաև արձագանքել է Եվրամիությունում Ադրբեջանի առաքելության ղեկավար Վագիֆ Սադիկովին, ով «X»-ի միկրոբլոգում գրել է, որ «մի անհանգստացեք, դուք «ամոթով լռել եք» նաև շատ այլ բաների մասին»։

«Հարգելի դեսպան, դուք պետք է իմանաք, որ ես դեմ եմ եղել այն տառապանքներին, որոնք նախագահ Ալիևի ռեժիմը պատճառել է Լեռնային Ղարաբաղի մնացած հայ բնակչությանը, բայց նաև բացահայտ խոսել եմ Ադրբեջանում նրա ռեժիմի կողմից Մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին»,- պատասխանել է Միրիամ Լեքսմանը։




Լրահոս