Ուկրաինան մտադիր է արդեն այս տարի կազմակերպել խաղաղության երկրորդ գագաթնաժողովը, որը կարող է վերջակետ դնել հակամարտությանը, այլ ոչ թե բազմակետ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ բանակցություններից հետո։
«Մենք շահագրգռված ենք խաղաղությամբ. մենք պետք է առավելագույնս ուժեղացնենք Ուկրաինան, որպեսզի արդեն այս տարի կազմակերպենք երկրորդ գագաթնաժողովը, որը կարող է վերջակետ դնել այս պատերազմին։ Հենց այնպիսի վերջակետ, որը երբեք չի դառնա բազմակետ»,- Զելենսկու խոսքերը մեջքերում է «Страна.ua»-ն