ՀՀԿ-ն ԲՀԿ-ից ապահարզան է պահանջում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ եւ ԲՀԿ հարաբերությունը կարծես թե շարունակում է լարվել, եւ այդ լարումը կարծես էլ ավելի է խորանում, Բարգավաճ Հայաստանն էլ ավելի ու ավելի է հակվում ընդդիմադիր նախաձեռնություններն աջակցելուն: Այլ կերպ ասած, հասունանում է այն պահը, երբ կողմերը կամ պետք է վերջնականապես պայմանավորվեն նոր խաղի կանոնների շուրջ, կամ էլ պարզապես պետք է հայտարարեն իրենց ապահարզանի մասին եւ սկսեն բացահայտ պայքարը միմյանց դեմ:

Այսինքն, կարծես թե հասունանում է մի իրավիճակ, երբ Բարգավաճ Հայաստանին ապահարզան պետք է տա Հանրապետական կուսակցությունը, դադարեցնելով իշխանության ընդհատակում իր գործունեությունը: Ընդ որում, այստեղ գլխավորն իհարկե այն է, որ ԲՀԿ ստվերային հրամանատարը Ռոբերտ Քոչարյանն է:

Թվում է, որ այդ կերպ ԲՀԿ-ն կարող է վերջապես դառնալ ընդդիմություն եւ մինչ Սերժ Սարգսյանը կհասցնի ոչնչացնել այդ կուսակցության ռեսուրսների հիմնական մասը, Ծառուկյանը կարող է «հրաշալիների» հետ մեկտեղ զգալի հարված հասցնել Սարգսյանին: Սակայն, իշխանության «տակ» մնացող ԲՀԿ-ն ավելի ու ավելի վտանգավոր է դառնում Սարգսյանի համար եւ ավելի ու ավելի քիչ կառավարելի եւ վերահսկելի: Ահա դա է պատճառը, որ Սարգսյանին կարծես թե այլ ելք չի թողնում, քան անձամբ նախաձեռնել ԲՀԿ-ի «արտագաղթ», եթե Բարգավաճն ինքը չի ուզում որեւէ կերպ դուրս գալ իշխանության ուղեծրից: Կանի՞ Սերժ Սարգսյանն այդպիսի քայլ, թե պարզապես կդիմի հին, ավանդական գործելաոճին՝ կսկսի ուժեղացնել ճնշումը Բարգավաճ Հայաստանի վրա, նպատակ հետապնդելով ոչ թե դուրս մղել ԲՀԿ-ին, այլ պարզապես ստիպել, որ կուսակցությունը շարունակի հլու-հնազանդ աշխատել իր օգտին»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 




Լրահոս