
«Տարո՛ն, դու մեզ ու քո բոլոր համաքաղաքացիներին հուսախաբ անելու իրավունք չունես»:
Սերժ Սարգսյանն այսպիսով խոստովանեց, որ իշխանությունը հուսախաբված է Կարեն Կարապետյանից: Նույնը, բնականաբար, ցանկալի չի լինի որոշ ժամանակ անց Տարոն Մարգարյանի մասին հայտարարել: Քաղաքացիների մասով ուղղակի ակնարկ է արվում, եւ պարզ է, թե հատկապես ինչից հետո երեւանցիների աչքին զրոյացավ Կ.Կարապետյանի վարկանիշը: Միգուցե ինչպես Ռ.Քոչարյանն էր ասում` փողի վրա նստելուց, ավելի ճիշտ՝ քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո նոր քաղաքապետը գոհացնի՞ իշխանությանը: Բայց թերեւս սա այն իրավիճակն է, երբ կա՛մ քաղաքացիները պետք է գոհ լինեն, կա՛մ իշխանությունը: