
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 19-ին ժամը 23:00-ին «Զեն» ռեստորանի տարածքում խառնաշփոթ է եղել, հնչել է կրակոց։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ համալիրի տնօրենի հետ մեկ անձ վիճել է, որից հետո հեռացել է և մոտ մեկ ժամ անց համալիր է եկել Ն.Փ-ն մի խումբ անձանց հետ, «Ֆորդ» և «Տոյոտա» մեքենաներով եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ համալիրի տարածքում վիճաբանել են տնօրենի հետ, հարվածներ հասցրել նրան՝ պատճառելով վնասվածք, որից հետո Ն.Փ-ն իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակից մեկ անգամ կրակոց է արձակել և խմբի մասնակիցները դիմել են փախուստի։
Իրավապահները ձեռնարկում են միջոցառումներ միջադեպի մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։
Քնար Մանուկյան