
Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Լուկաշենկոն և Տոկաևը շնորհավորել են Հայաստանին՝ Անկախության օրվա առթիվ։
«Մեր քաղաքացիներին միավորում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Սպիտակի երկրաշարժի հետևանքների համատեղ հերոսական հաղթահարումը, մասնակցությունը ինտեգրացիոն կառույցներին և սերտ գործարար գործընկերությունը»,- ասված է Բելառուսի ղեկավարի ուղերձում։
Ղազախստանի նախագահը Հայաստանի ժողովրդին մաղթել է բարօրություն և առաջընթաց. «Հայաստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության, քաղաքացիների բարեկեցության ապահովման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում»։