Սեպտեմբերի 20-ին, ժամը 22։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Ձորաղբյուր գյուղի Տ․ Պետրոսյան փողոցում գտնվող եկեղեցու մոտակայքում բախվել են «Kia» (վարորդ՝ Ն․ Ս․, ծնված 1991թ․) և «Nissan» (վարորդ՝ Կ․ Կ․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև՝ բախվել կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենային: «Kia» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, «VAZ» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները բռնկվել են․ տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։43-ին, մարվել՝ 22։47-ին։ Այրվել են «Kia» մակնիշի ավտոմեքենայի սրահը և «VAZ» մակնիշի ավտոմեքենան։