ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը մեծ ներդրում է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի գործում. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը ժամանակին մեծ ներդրում է ունեցել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի գործում: Մեր թղթակցին տված հարցազրույցում նման ուշագրավ բացահայտում է արել ՀՀ առաջին նախագահի նախկին խորհրդական (1991-97 թթ.), ժամանակին ղարաբաղյան բանակցությունների առանցքային մասնակիցներից Ժիրայր Լիպարիտյանը։

Անդրադառնալով Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Պայետի հետ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Նուլանդի վերջին սկանդալային հեռախոսազրույցին (Youtube-ում հրապարակված այդ հեռախոսազրույցի  ժամանակ Նուլանդը հայհոյել էր Եվրամիությանը (անգլերեն  բառացի ասել էր` «f*ck the EU»)՝ Լիպարիտյանն ասել է. «Նուլանդը հին դեմք է: Մեր ժամանակ բանակցությունների էր եկել Հայաստան: Վիկտորյա Նուլանդն այն մարդկանցից է, ով 1997-1998 թվականներին մեծ աշխատանք է կատարել Հայաստանի ներքին հարցերում: Նա մեծ ներդրում ուներ Տեր-Պետրոսյանի հրաժարականի մեջ: ԱՄՆ-ը դեմ էր Տեր-Պետրոսյանին: Այն ժամանակ ԱՄՆ-ի դեսպան Փիթեր Թոմսոնն ամեն ինչ արեց օժանդակելու համար ընդդիմությանը, նրան հրելու համար դեպի ծայրահեղություն եւ երկար ժամանակ աշխատում էր, որ Տեր-Պետրոսյանը փոխարինվի»»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 




Լրահոս