
Ուկրաինայի արտգործնախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին և Հայաստանի ԱԳՆ գործընկերներին Անկախության օրվա առթիվ:
«Մենք բարձր ենք գնահատում հայ և ուկրաինացի ժողովուրդների միջև պատմական բարեկամությունն ու կապերը և հույս ունենք, որ մեր երկրների միջև համագործակցությունն է՛լ ավելի կամրապնդվի»,- ասված է ուղերձում։