
Թուրքմենստանի Միլի մեջլիսի Հալք Մասլահաթիի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր երկրի ամբողջ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
Վստահ եմ, որ Թուրքմենստանի և Հայաստանի միջև անկեղծության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել։
Օգտվելով այս հաճելի առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»։