
«Հո Հովիկ Աբրահամյանը շունչը չի՞ փչել, որ սպասենք` քառասունքը լրանա, նոր խոսենք»:
Քաղաքականության մեջ, ինչ խոսք, կենցաղային սովորությունները չպետք է կիրառվեն: Եւ այս առումով ԱԺ նախկին նախագահին արժե շարունակաբար անդրադառնալ: Մանավանդ որ պաշտոնանկությունից հետո վերջինիս տարբեր ժամանակների գործունեության բավական ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս: Իսկ ընդհանրապես, բոլոր նախկինների հետագիծն է պետք մանրամասնորեն զննել: Երբ խոսվում է այս կամ այն պաշտոնանկվածի վնասարարության մասին, թվարկումը սովորաբար չի դադարում: Մինչդեռ հետեւողական լինելու դեպքում թերեւս Քրեական օրենսգիրքը պետք է զբաղվի նմանների անցյալ գործունեությամբ: