«Ցտեսություն, hին Comedy Club և բարև, Comedy Club-ի նոր՝ 20-րդ եթերաշրջան». Comedy Club-ի փակման մասին հաղորդագրությունը կատակ էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Comedy Club-ի հաղորդման փակման մասին հայտարարությունը կատակ էր՝ շոուի նոր՝ 20-րդ եթերաշրջանի անոնսի նախաշեմին. գրել է «Фонтанка»-ն։

Սեպտեմբերի 20-ի երեկոյան TNT-ի եթերում հեռուստահաղորդման թողարկմանը, Comedy Club հեռուստաշոուի հումորիստ և կրեատիվ պրոդյուսեր Գարիկ Խարլամովը կրկնել է փակման մասին հաղորդագրությունը, որից հետո նրա գործընկեր Պավել Վոլյան ասել է. «Ցտեսություն, hին Comedy Club և բարև, Comedy Club-ի նոր՝ 20-րդ եթերաշրջան»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Խարլամովը հայտարարեց նախագծի փակման մասին՝ 19 տարվա աշխատանքից հետո։




Լրահոս