ՀՀ նախագահի հրամանագրերով՝ դատախազներ են պարգևատրվել. ովքեր են նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝

Գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Գլխավոր դատախազության Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյանը անկախության տոնի առթիվ,օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Սամվել Հակոբյանը անկախության տոնի առթիվ,օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:




Լրահոս