Ռուբիկ Հակոբյանը ոգեւորել է Արարատ Զուրաբյանին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ուրբաթ օրը Ազատության հրապարակում «Ժառանգության» հանրահավաքին ներկա էր նաեւ վերածնված ՀՀՇ-ի ղեկավար  Արարատ Զուրաբյանը, ով եկել էր հատկապես քննադատելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի հարցով բանաձեւին Հայաստանի «դեմ» քվեարկելը: Բայց այնպես է ստացվել, որ այս թեմայի շուրջ ելույթ ունեցող Արմեն Մարտիրոսյանը շատ պաթետիկ ու խրոխտ  ասել է այն,  ինչ պետք է ասեր ընդդիմադիր  Արարատ Զուրաբյանը: Վերջինս էլ,  ժառանգականներով շրջապատված, մասնավորապես պատգամավոր  Ռուբիկ Հակոբյանին թեւանցուկ, մի  խումբ քաղաքացիների ներկայությամբ կես կատակ-կես լուրջ նեղսրտել է, թե՝  Արմեն, ելույթս ասեցիր, ես ի՞նչ ասեմ: Մեր թղթակցի  դիտարկմանը՝ Դուք էլ կառավարությանը,  Տիգրան Սարգսյանին քննադատեք, արդիական թեմա է, Զուրաբյանը   խոցվել է ու «ֆոլկլորով» արտահայտվել. Տիգրան Սարգսյանի էլ…, կառավարության էլ…., հանգստացա՞ր, ազիզ ջան: Սա հատկապես ոգեւորել է Ռուբիկ Հակոբյանին, ով դրվատել է Զուրաբյանին «տղամարդկային արարքի» համար, թե՝ լավ ասեցիր, ուժեղ ասեցիր: Նկատենք, որ եւ Արարատ Զուրաբյանը, եւ Ռուբիկ Հակոբյանը բավական մտերիմ հարաբերություններ ունեն Տիգրան Սարգսյանի հետ, եւ գաղտնիք չէ, որ պարբերաբար հայտնվում են նույն սեղանների շուրջ»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:





Լրահոս