
ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Սպիտակ տանը կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ: Նա վերահաստատել է, որ Կիևին Վաշինգտոնի աջակցությունն անսասան է:
Վոլոդիմիր Զելենսկուն կընդունի նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Զելենսկին էլ երեկոյան ուղերձում հայտարարել է, որ ԱՄՆ-ում բանակցությունների ուղղությամբ ակտիվ նախապատրաստական աշխատանք է տարվում: Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը ցանկանում է երկրի հզորացման ծրագիր ներկայացնել, որը կմոտեցնի Ուկրաինան հաղթանակի և արդար խաղաղության: