
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել է «Ակրոնին» և հաղթել 5:2 հաշվով:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով խաղում աչքի է ընկել դուբլով և փոխարինվել 82-րդ րոպեին:
«Կրասնոդարն» այս հաղթանակից հետո 21 միավորով գլխավորում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակը:
«Կրասնոդարը» հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 28-ին, իսկ մրցակիցը կլինի 2-րդ տեղում գտնվող Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»: