Հարավաֆրիկյան Հանրապետությունում անսպասելի տեղացած ձյունը կաթվածահար է արել ճանապարհների երթեւեկությունը։ Այս մասին հայտնում է SABC News-ը։
N3-ով երթեւեկող ուղևորները անելանելի իրավիճակում են հայտնվել մայրուղում անցած գիշեր տեղացած առատ ձյան հետևանքով: Ներկայումս փրկարարական աշխատանքներ են իրականացվում, նշում է հեռուստաալիքը։
«Բանակը կտեղակայվի՝ ԿվաԶուլու-Նատալում (Հարավային Աֆրիկայում գտնվող նահանգ) աղետից տուժածներին օգնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Հարավաֆրիկյան օդերեւութաբանական ծառայությունն արդեն հրապարակել է ութերորդ մակարդակի նախազգուշացում՝ հարավ-արևմտյան շրջաններում ձյան տեղումների մասին:
Նշվում է, որ տուժած տարածքները շրջանցում են Դրակենսբերգ լեռները: