
«Խմած մարդը տեղով խոտան է»:
Տիգրան Սարգսյանի վերջին արկածը շարունակում է եզրափակել շաբաթվա հիմնական իրադարձությունների թոփ թեման: Թեկուզեւ անուղղակիորեն, բայց նույնիսկ կառավարության անդամներն են սկսել վերջինիս ճնշել ու ամենաանսպասելի հայտարարություններով հանդես գալ: Իսկ Տ.Սարգսյանի հիմնական մեղքը թերեւս այն է, որ իր շատ ու շատ ենթակաների նման առավել հաճախ ալկոհոլ չի օգտագործում: Այլապես տեղի ունեցածը միանգամայն օրինաչափ կհամարվեր, ու նույնիսկ քննարկումների նյութ չէր դառնա: Թե չէ վարչապետը մեկ անգամ հրապարակավ իրեն մի քիչ «ավելի լավ» զգաց, ու մինչեւ այսօր չի կարողանում կանգնեցնել բամբասկոտների` սարի գագաթից գլորած ձնագունդը: