«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ փետրվարի 27-ին, ոստիկանության պետի տեղակալ գնդապետ Անուբախ Համբարյանը Երևանի ոսկերչական գործարանը գործարկող «Գնոմոն» ընկերության հետ կնքել է 11 միլիոն 40 հազար դրամի մեդալներ գնելու պայմանագիր։
Ընթացիկ տարվա համար ոստիկանությունը նաև 4,2 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Օրանժ» ընկերության հետ։ Այս գումարով ոստիկանությունը իր աշխատակիցների համար «Օրանժի» 41 հատ կանխավճարային բջջային հեռախոսահամարներից օգտվելու պարտավորություն է վերցրել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։