Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները 2:2 հաշվով ավարտեցին իրենց հանդիպումները Շախմատի օլիմպիադայի նախավերջին խաղափուլում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները 2:2 հաշվով ավարտեցին իրենց հանդիպումները։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Այսօր մեր տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Ուկրաինայի հավաքականի հետ:

Հաղթանակ տարավ Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյոււնքով, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտվեց:

Մեր կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Իսպանիայի հավաքականի հետ:

Հաղթանակ տարան Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը պարտվեցին:

Օլիմպիադայի վերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 13:00-ին:




Լրահոս