Սեպտեմբերի 22-ն առանց ավտոմեքենաների օրն է: Առանց ավտոմեքենաների օրը միևնույն նպատակը հետապնդող իրադաձությունների հավաքական անվանումն է, որոնք ուղղված են հեռացնելու հնարավորինս շատ ավտոմեքենաներ նշանավորված քաղաքի կամ տարածքի փողոցներից ամբողջ օրվա կամ օրվա որևէ մասի ընթացքում, որպեսզի այդ շրջակայքի բնակիչները հնարավորություն ունենան տեսնելու, զննելու և դիտարկելու, թե ինչ տեսք կունենան իրենց բնակավայրի փողոցները՝ լինելով անհատական ավտոմեքենաների թվաքանակի մեծ մասից զուրկ, և թե ինչ ազդեցություն սա կունենա բնակչության շարժունակության վրա։
2000 թ.-ից ի վեր Սեպտեմբերի 22-ին ամենամյա առանց ավտոմեքենայի օր ծրագրեր են կազմակերպվել համաեվրոպական մակարդակով։