
Մարզահամերգային համալիրում քիչ հետո կմեկնարկի «Սրբազան» շարժման հավաքը:
ArmLur.am-ը գրել էր, որ հանրահավաքներն ու բողոքի ակցիաները կրկին սկսվում են։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, իր աջակիցներին հրավիրում է հանդիպման՝ սեպտեմբերի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ժամը 14։30-ին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ շարժման առաջնորդները մերժման նամակ էին ստացել մարզահամերգային համալիրի տնօրինությունից՝ հանդիպումն իրականացնելու համար, այն պատճառաբանությամբ, որ ազատ օր չկա։
Սակայն ինչպես արդեն ակնհայտ է՝ հավաքն այնուամենայնիվ իրականանալու է։