Սեպտեմբերի 23, տարվա 266-րդ (նահանջ տարիներին՝ 267-րդ ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 99 օր։
Նախորդ օրվա հետ միասին աշնանային գիշերահավասարի երկու օրերից մեկն է։
Դեպքեր
1915 – Ռոլան Գարոսը դառնում է առաջինը, ով թռչելով 7 ժամ 53 րոպեում հատում է Միջերկրական ծովը։
Ծնունդներ
մ.թ.ա. 63 – Օկտավիանոս Օգոստոս, Հռոմի կայսր (մ.14)
1215 – Խուբիլայ՝ մոնղոլների խան (մ.1294)
1865 – Ստեփան Լիսիցյան, ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր (1941), ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1945)
1866 – Ալեքսեյ Սևերցով,խորհրդային կենսաբան, կենդանիների էվոլյուցիոն մորֆոլոգիայի հիմնադիրը
1920 – Ալեքսանդր Հարությունյան, խորհրդային հայ կոմպոզիտոր և դաշնակահար
1930 – Ռեյ Չարլզ Ray Charles, ամեր. երգիչ-երգահան, դաշնակահար, դերասան (մ.2007)
1938 – Ռոմի Շնայդեր Romy Schneider, ավստրիա-ֆրանս. երգչուհի, դերասանուհի (մ.1982)
1943 – Խուլիո Իգլեսիաս Julio Iglesias, իսպանացի երգիչ-երգահան
1969 – Պատրիկ Ֆիորի Patrick Fiori, հայկական ծագումով ֆրանս. երգիչ-երգահան
1970 – Անի Դիֆրանկո Ani DiFranco, ամերիկյան երգչուհի-երգահան, գիթառահար
1979 – Ֆաբիո Սիմպլիսիո, բրազիլիացի ֆուտբոլիստ
1981 – Ավո Խալաթյան, հայ դերասան և երգիչ
1988 – Գոռ Մարտիրոսյան, հայ դերասան
Մահեր
1835 – Վինչենցո Բելլինի, իտալացի կոմպոզիտոր (ծն. 1801)
1870 – Պրոսպեր Մերիմե Prosper Mérimée, ֆրանս. գրող և պատմաբան (ծն. 1803)
1873 – Ժան Շակորնակ Jean Chacornac, ֆրանս. աստղագետ (ծն. 1823)
1877 – Ուրբեն Լե Վերյե, Urbain Le Verrier, ֆրանս. մաթեմատիկոս (ծն. 1811)
1902 – Իվան Մուշկետով, ռուս երկրաբան և աշխարհագրագետ
1939 – Զիգմունդ Ֆրոյդ, Sigmund Freud, չեխ-անգլ. նյարդահոգեբան (ծն. 1856)
1973 – Պաբլո Ներուդա, Pablo Neruda, չիլիացի բանաստեղծ և դիվանագետ, Նոբելյան մրցանակակիր (ծն. 1904)
1985 – Արֆո Պետրոսյան, հայ գրականագետ (ծ. 1909)
2012 – Պավել Գրաչով, Павел Грачев, ռուս գեներալ (ծն. 1948)