Armenian text to speach

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում. հանդիպումներ են նախատեսված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սեպտեմբերի 22-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի 79-րդ Գլխավոր ասամբելայի բարձր մակարդակի քննարկումներին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Նախարարը մասնակցելու միջոցառումների՝ հանդես գալով ելույթներով: Նախատեսված են հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Քննարկումները կկենտրոնանան ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում համագործակցության խթանման, ինչպես նաև գլոբալ ու տարածաշրջանահին բնույթի հրատապ խնդիրների վրա»,-ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս