
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ երեկոյան հայտարարել է երկրի նոր վարչապետի անունը:
Նախագահը այդ պաշտոնին է նշանակել ներքին գործերի նախարար, 51-ամյա Մանուել Վալլսին:
Հեռուստատեսությամբ հանդես գալու ընթացքում, Օլանդը հայտարարել է, որ Վալլսը երկրի ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկն է, տեղեկացնում է USA Today-ը: