ԱԺ գլխադասային հանձնաժողովներն այս շաբաթ նիստեր կգումարեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս շաբաթ ԱԺ գլխադասային հանձնաժողովները նիստեր կգումարեն:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին` ժամը 11:00-ին: Այդ օրը նիստ կգումարի նաեւ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կգումարվի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ կհրավիրվի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին:

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13:30-ին նիստ կգումարի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը:

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:30-ին կկայանա Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին՝ ժամը 09:30-ին:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս