
Այսօր տեղի է ունենում դատական նիստ, որում ներգրավված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Yerevan.Today-ը կապ է հաստատել երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի հետ՝ իմանալու՝ ինչու նախագահ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին։
«Այսօր տեղի ունեցող դատական նիստի վերաբերյալ նախագահ Քոչարյանը ծանուցում չի ստացել»,- ասել է Բագրատ Միկոյանը:
«Ներկայում նախագահը մասնավոր այցով գտնվում է արտերկրում, ուր մեկնել է սեպտեմբերի 18-ին ՝ մինչև նիստի նշանակումը: Մոտ օրերս նախագահը վերադառնալու է և պատշաճ ծանուցման դեպքում կներկայանա դատարան»,- հավելել է նախագահի գրասենյակի ղեկավարը։