Անկախության 33-րդ ամյակին իշխանության ոչ մի օղակ այդպես էլ չայցելեց Եռաբլուր, սակայն խրախճանքի երեկո կազմակերպեցին Հանրապետության Հրապարակում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 21-ին փոխանակ անկախության համար մարտնչած մարտիկների շիրիմին հարգանքի տուրք մատուցելու, ժամանել էին Հայաստանի պատմության թանգարան՝ մասնակցելու «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսի բացմանը:
Ձախողելով Անկախության տոնը՝ փաշինյանական ընտանիքը ցուցահանդեսից հետո տեղավորվեց ռեստորաններից մեկում, ապա ողջագուրվում էր անցորդների հետ։ Այնինչ Եռաբլուրից սգի ձայն էր լսվում։
Ձախողելով անկախության տոնը և չկազմակերպելով պետական որևէ տոն՝ Փաշինյանն ու կինը հաջորդ օրն իսկ լքեցին Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանն ու կինը նախ մեկնեցին Հայաստանից Բրյուսել, ապա Բրյուսելից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Հայաստանի պատվիրակությունն Ամերիկայում կլինի սեպտեմբերի 22-27-ը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Մյուռոնօրհնեքի արարողությունն է լինելու, իսկ սեպտեմբերի 29-ը Էջմիածնի մայր տաճարի օծման արարողությունն է տեղի ունենալու։ Այսինքն Փաշինյանը կա՛մ կգնա, կա՛մ կպատճառաբանի, որ ԱՄՆ-ից նոր է վերադարձել։
Ստացվում է, որ վարչապետ Փաշինյանն ամեն բան անում է եկեղեցու հետ որևէ կապ չունենալու համար և շրջանցում է գրեթե բոլոր պետական տոները։
Իսկ նախկինում Հայաստանի Անկախության տոնը նշվում էր մեծ շուքով, զինվորական էլիտայի քայլերթով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան