Ովքեր են ԱՄՆ մեկնել Նիկոլ Փաշինյանի հետ․ ցուցակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ Կառավարությունից տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 22-27-ն Ամերիկայի Միացյալ Նահանգներում կգտնվեն նաև՝

ՀՀ վարչապետի տիկին Ա. Հակոբյանը,

ՀՀ առողջապահության նախարար Ա. Ավանեսյանը,

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լ. Մակունցը,

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մ. Մարգարյանը,

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար՝ Ն. Բաղդասարյանը,

ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Գ. Վանոյանը,

ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ՝ Կ. Գասպարյանը,

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ա. Խաչատրյանը,

ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների պատասխանատու Ա. Մելքոնյանը,

«Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն (համաձայնությամբ) Թ. Թերքմանը,

«Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական մեդիայի պատասխանատու Ս. Ասիլյանը,

Թարգմանիչ Գ. Կալոշյանը,

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության օպերատոր Ա. Աբրահամյանը,

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանօպերատոր Ա. Շահինյանը,

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչ Տ. Մեհրաբյանը։

Էմմա Միքայելյան




Լրահոս