
2 օր առաջ ՌԴ-ում կալանավորվել է հետախուզման մեջ գտնվող նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը։ Տեղեկությունը ArmLur.am-ին հաստատեցին ՀՀ ՆԳՆ-ից։
«Ռուսական կողմը մեզ տեղեկացրել է հետախուզվողին հայտնաբերելու մասին»,- զրույցում հայտնեցին ՆԳՆ-ից։
Թաթուլ Ասիլյանը Հայաստանի կողմից հետախուզման մեջ է սույն թվականի մայիսի 31-ից։