«Գյուղնախարարությունը թերացել է». Օմբուդսմեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյուղատնտեսության նախարարությունը բավարար չի լուծել գյուղացիներին հասցված վնասի փոխհատուցման, կարկտահարման և 2013-ի այլ խնդիրները. Օմբուդսմեն

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

Մի շարք դեպքերում գյուղատնտեսությամբ զբաղվողները չեն ստացել որևէ շահույթ, քանի որ տրվող վարկերի տոկոսադրույքները եղել են չափազանց բարձր, իսկ դրանց մարման ժամկետները՝ խիստ սահմանափակ:

Բնական աղետների հետևանքով գյուղատնտեսությամբ զբաղվողներին հասցված վնասը Պետության կողմից բավարար չափով չի փոխհատուցվել: Արդյունքում՝ հազարավոր ընտանիքներ մնացել էին առանց ապրուստի միջոցի:

Դեռևս չի լուծվել գյուղատնտեսական ապահովագրության հարցը, որի արդյունքում գյուղատնտեսությամբ զբաղվողներին բնական աղետների հետևանքով հասցված վնասի փոխհատուցումն ընդհանրապես երաշխավորված չէ:

Դեռևս չի լուծվել որոշ մարզերում հակակարկտային կայանների հիմնման և ռադիոլակացիոն ցանցի ներդրման հարցը, ինչի արդյունքում մարդիկ շարունակում են տուժել կարկտի հետևանքներից:
Բավարար քանակի սպան­դանոցներ չեն հիմնվել անասնա­գլխա­քանակի մորթը պատշաճ իրականացնելու համար: Արդյունքում՝ տեղի է ունեցել ժամկետն անցած և անհայտ ծագման մսամթերքի վաճառք, որը վտանգում է սպառողի կյանքն ու առողջությունը:

Նախարարությունը չի իրականացրել արդյունավետ ծրագրեր անասնագլխաքանակի, դրանց մթերատվության բարձրացման, ինչպես նաև ցորենի սերմնաբուծության զարգացման ուղղությամբ:

Արձանագրված դրական զարգացումները

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության  կողմից 2013 թվականին իրականացվել է 220 ստու­գում, որից 91-ը ՝ պլանային, 114-ը ՝ ոչ պլանային և 15-ը ՝ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների վերացմանն ուղղված հանձնարարականի կատարման մա­սին, որոնցից 75 գործով կազմվել է տեղեկանք, իսկ 145 գործով՝ վարչական տուգանք նշանակելու մասին որոշում:

Ծառայության պետի 110 հրամաններով իրակա­նաց­վել են դիտարկումներ 1551 տնտեսավարող սուբյեկտի մոտ, որոնցից 1106-ում հայտնա­բերվել են անհամապատասխանություններ և կազմվել է իրացումը կասեցնելու վերա­բերյալ 360 արձանագրություն:

2013 թվականի ընթացքում միջոցներ են ձեռնարկվել գյու­ղացիական տնտեսությունների չափերը մեծացնելու և գյուղատնտեսության և գյուղի սպասարկող ենթակառուցվածքների ձևավորումը արագացնելու ուղղու­թյամբ:

Օրենսդրական դաշտի կարգավորման և բարելավման համար Նախարարությունը մի շարք օրենսդրական առաջարկություններ է ներկայացրել:

2013 թվականի ընթացքում գյուղատնտեսական տեխնիկայի մաշ­վածության հետևանքով՝ գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի աստիճանաբար նորացման միջոցառումների շրջանակներում ցածր գներով Հայաստան է ներկրվել գյուղատնտեսական տեխնիկա:

Պաշտպանի աշխատակազմ




Լրահոս