ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դեկտեմբերի 31-ից հետո Կոմիտասի շուկան չի գործի․ վաճառողներին նոր ժամկետ են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոմիտասի շուկայի փակման վերաբերյալ տեղեկատվական հրաբուխը կարծես թե հանգել էր, սակայն խառնարանում դեռ շարունակվում է եփվել փակման, գնման և սեփականաշնորհման գործընթացների մասին խոսակցությունները։ Տասն օր առաջ շուկայի վաճառողներին մինչև դեկտեմբերի 31-ը ժամանակ են տվել։

ArmLur.am-ն այցելել է Կոմիտասի շուկա՝ հասկանալու, թե ինչ թարմացումներ կան, արդյոք վաճառականների գլխին կրկին դամոկլյան սրի պես կախված է փակման վտանգը:

Շուկայում լռություն է․ վաճառականները սպասում են, որ մուտքից գոնե մեկ հաճախորդ ներս մտնի։ Ներսում էլ վաճառողներն ավելի շատ են, քան գնորդները։ Ասում են փակվելուց հետո միակ ցավը սիրելի ու հավատարիմ հաճախորդներին չտեսնելն է լինելու։

Բոլորը սպասում են, որ գոնե դեկտեմբերի 31-ից հետո, երբ կրկին վերադառնան աշխատանքի, շուկայում աշխատելու ժամկետը կրկին կերկարացնեն, սակայն ինչքան է այսպես մնալու՝ դժվարանում են ասել։

Այնուամենայնիվ, վստահ են, որ այսքան ձգձգել են, դեկտեմբերից հետո նորից ժամանակ կտան աշխատելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս