ԱՄՆ-ի Փիթսբուրգ քաղաքը սեպտեմբերի 21-ը հայտարարել է որպես Հայաստանի ազգային օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգների Փենսիլվանիա նահանգի Փիթսբուրգ քաղաքի քաղաքապետ Էդ Գեյնը սեպտեմբերի 21-ը հայտարարել է որպես «Հայաստանի ազգային օր»։ Այս մասին նշված է Փիթսբուրգի քաղաքապետի ստորագրած հրամանագրում։

456946986_1494482781432940_793984027715492119_n.jpg

Վերջինիս մեջ նաև հիշեցվում է, որ 1991 թվականի դեպտեմբերի 21-ին Հայաստանը հայտարարել է Խորհրդային Միությունից իր անկախացման մասին՝ դարեր ի վեր օտար տիրապետությունից հետո հռչակելով իր վերաանկախացման պատմական պահը՝ որպես  ինքնիշխան ազգ։

«Հայաստանն աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է՝ հարուստ մշակութային ժառանգությամբ և հինավուրց ժամանակներ հասնող պատմությամբ՝ ներառյալ 301 թվականին առաջին Քրիստոնյա պետության ձևավորմամբ», – նշված է հրամանագրի մեջ։

Վերջինում նաև շեշտվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ ցուցաբերել է հանձնառություն և ճանաչվել այլ ժողովրդավարական ազգերի՝ ներառյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից.

«Հայերը Փիթսբուրգում և ամբողջ աշխարհում նշանակալի ներդրում են կատարել իրենց համայնքների մշակութային, տնտեսական և հասարակական համակարգում՝ միաժամանակ պահպանելով իրենց եզակի ավանդույթների ժառանգությունը»:

Փիթսբուրգի քաղաքապետի հրամանագրում նաև ընդգծվում է, որ հայ ժողովուրդը ցույց է տվել դիմակայունություն և ուժ՝ ի դեմս դժբախտության, ներառյալ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը և շարունակել է ծաղկեցնել և ներդրում ունենալ համաշխարհային համայնքի կյանքում.

«Վերջին 32 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը համախմբել է իր ինքնիշխանությունը և անկախությունը՝ խթանելով կապերը Միացյալ Նահանգների և այլ  ազգերի հետ և դառնալով տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների կենսական խաղացող»։

Ընդգծվում է, որ Փիթսբուրգի հայկական համայնքն ուրախությամբ կնշի սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության տարեդարձը՝ պատվելով նրանց նախնիների ժառանգությունը և հայ ժողովրդի հարատև ոգին։

«Հետևաբար, հիմա Փիթսբուրգ քաղաքում քաղաքապետ Էդ Գեյնին 2024 թվականի սեպտեմբերի 21-ը հռչակում է որպես «Հայաստանի ազգային օր» և բոլոր քաղաքացիներին խրախուսում է ճանաչել հայ համայնքի հարուստ պատմությունը, մշակութային ժառանգությունը և ունեցած ներդրումները», – եզրափակվում է հրամանագիրը՝ քաղաքապետի ստորագրությամբ։




Լրահոս