
Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը կրկին բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում:
Դասակարգման նոր աղյուսակում Ավանեսյանը նախորդ շաբաթվա համեմատ առաջադիմել է երկու հորիզոնականով` նա այժմ 47-րդն է աշխարհում:
Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում 2002 թվականին: Ավանեսյանը Հայաստանի դրոշի ներքո հանդես է գալիս 2024 թվականի օգոստոսից: