Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Կանադա հետաձգվել է: Նշենք, որ Կանադա այցը նախատեսվում էր սեպտեմբերի 25-30:
Պատվիրակության կազմում ընդգրկված էին բացառապես իշխանական պատգամավորները։
Պատվիրակության կազմում ընդգրկված են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ՔՊ խմբակցության պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Արման Եղոյանը, Հասմիկ Հակոբյանը եւ ԱԺ աշխատակիցներ:
ArmLur.am-ի հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանն ասաց, որ հետաձգման պատճառը Կանադայում առկա ներքաղաքական ճգնաժամն է.
«Կանադայում ներքաղաքական ճգնաժամ է հիմա փաստացի: Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի նախագահը հեռախոսազանգ է ունեցել Ալեն Սիմոնյանի հետ եւ խնդրել է այցը հետաձգել: Երբ իրավիճակը հանգուցալուծվի, Կանադա այցը տեղի կունենա»,-ասաց նա:
Քրիստինա Մուշեղյան