ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ իշխանության յուրացման գործով կալանավորված Աժ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի պաշտպանական կողմը դիմում է ուղարկելու ՌԴ ԱԳՆ մամուլի գործող խոսնակ Մարիա Զախարովային, ինչպես նաեւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգույին, որպեսզի պարզեն՝ արդյոք Ռուսաստանում գործում է «Արբատ» անվանումով ռազմաբազա, թե ոչ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին:
Քրեական հետապնդում էր հարուցվել 7 անձի նկատմամբ: Նրանցից 3-ը կալանավորվել են, իսկ 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Կալանավորվածների մեջ է ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան