Հեղուկ գազի շուկայում ամեն բան կրկին խառնվել է։
Բանն այն է, որ մի օր հեղուկ գազը շեշտակիորեն թանկանում է՝ հասնելով տարօրինակ բարձր գնի, իսկ մի օր էլ նույն շեշտակիությամբ էժանանում։
ArmLur.am-ը բազմիցս է անդրադարձել այս թեմային, քանի որ հեղուկ գազի գինը վերջին 3-4 ամսում զարմացնում է վարորդներին։
Ըստ տնտեսագետների՝ հեղուկ գազի գնի բարձրացումը կապված է ՌԴ-ից հեղուկ գազ ներկրելու հետ, քանի որ այլ երկրներից հեղուկ գազ ներկրելը ՀՀ առաջին հերթին շատ թանկ կլինի, իսկ երկրորդ հերթին՝ այլ երկրներւմ հեղուկ գազի պաշարները այդքան էլ շատ չեն։
Հիշեցնենք, որ նախորդ ամիս ArmLur.am-ը եղել է մի քանի լցակայաններում՝ տեղում պարզելու՝ ինչի՞ հետ է կապված հեղուկ գազի անդադար տատանվող գինը։ Տեղում աշխատակիցները ArmLur.am-ին ասացին, որ հստակ ասել չեն կարող, սակայն, որ հետագայում կրկին սպասվում են թանկացումներ, դա ակնհայտ է։
Այսօր էլ ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ հեղուկ գազը հիմա էլ էժանացել է՝ 240 դրամից դառնալով 210 դրամ։
Աննա Սրապիոնյան