
Հրաչյա Ղևոնդյանի գործով պաշտպանության կողմը ՀՀ գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել, որով խնդրել է Ղեւոնդյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել եւ վարույթը կարճել հիմք ընդունելով երեք ատյանների կողմից հաստատված այն փաստը, որ բացակայում է նրա կողմից իշխանության յուրացման նախապատրաստութրան հիմնավոր կասկածը։
Այս մասին հայտնում են Ղևոնդյանի պաշտպաններ Ալեքսանդր Կոչուբաևը, Արամ Վարդևանյանը, Էրիկ Ալեքսանյանը։