ՍԴ-ն վաղը կքննի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանը վաղը՝ սեպտեմբերի 24-ին, կքննի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցը։

Այս գործով զեկուցողներ են լինելու ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանը, Էդգար Շաթիրյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Գործը կքննվի գրավոր ընթացակարգով։

Գործի քննությունը նախատեսված է ժամը 11։00-ին։




Լրահոս