ՀՀ շախմատի կանանց հավաքականի ներկայացուցիչները՝ համաշխարհային Օլիմպիադայում բրոնզե մեդալակիրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում բրոնզե մեդալներ են նվաճել առանձին խաղատախտակներին:

Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում կիսել է 3-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն Օլիմպիադայում կիսել է 2-6-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը:

Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականներն ընդհանուր վաստակած միավորներով երրորդն են Հնդկաստանից և ԱՄՆ-ից հետո։




Լրահոս