
Սեպտեմբերի 24-ին աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է Ծովի համաշխարհային օրը: Տոնը նշվում է 1978 թվականի, Միջկառավարական ծովային խորհրդատվական կազմակերպության (International Maritime Organization, IMO) Վեհաժողովի 10-րդ նստաշրջանի որոշմամբ: Մինչեւ 1980 թվականն այն տոնում էին մարտի 17-ին:
Տոնի նպատակն է՝ հասարակության ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, թե ծովերին եւ օվկիանոսներին ինչպիսի վնաս են հասցնում ապօրինի ձկնորսությունը, աղտոտումը եւ գլոբալ ջերմացումը: Կարեւորագույն երկու խնդիրներն են ծովում անվտանգության մակարդակի բարձրացումը եւ աղտոտման կանխարգելումը, մասնավորապես՝ նավթով:
Ըստ calend.ru-ի, խոշոր ջրամբարներ արտանետվող սինթետիկ թափոնների հետեւանքով տարեկան միլիոնավոր ծովային թռչուններ եւ 100 հազար ծովային կաթնասուններ են զոհվում: