25 տարի ազատազրկում ՝ Սպիտակ Տան վրա կրակելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաշինգտոնի Դաշնային դատարանը 25 տարի ազատազրկման դատապարտեց ամերիկացուն, որը հրացանից ութ կրակոց էր արձակել Սպիտակ տան վրա:

Արդարադատության հետ գործարքի շրջանակներում 23-ամյա Օսկար Օրտեգա-Էրնանդեզն իրեն մեղավոր էր ճանաչել 19 հոդվածներից երկուսով, իսկ դատախազությունը համաձայնել է հանել ամենալուրջ մեղադրանքը ՝ նախագահ Բարաք Օբամայի դեմ մահափորձ կտարելու վերաբերյալ, քանի որ հանցագործության պահին երկրի ղեկավարն իր տիկնոջ հետ գտնվել է Սպիտակ տան տարածքից դուրս:

Մեղադրողները դատավարության ժամանակ հայտարարել են, որ մեղադրյալը Օբամային «նեռ» է անվանել և ամիսներ շարունակ սպառնացել սպանել նրան: Այդուհանդերձ, մեղադրյալի գործողությունները վտանգել են Օբամայի ընտանիքի երկու անդամների և սպասարկող անձնակազմի կյանքը, իսկ շենքին հասցրել են 100 հազար դոլարի վնաս, հայտնում է Lenta.Ru-ն:




Լրահոս