«Telegram»-ի կանոնները խախտողների IP հասցեները և հեռախոսահամարները կարող են փոխանցվել համապատասխան մարմիններին՝ ի պատասխան հիմնավոր իրավական հարցումների։
Այս մասին հայտարարել է «Telegram»-ի հիմնադիր Պավել Դուրովը։
«Մենք թարմացրել ենք ծառայությունների մատուցման մեր պայմանները և գաղտնիության քաղաքականությունը, որպեսզի ապահովենք դրանց համապատասխանությունն ամբողջ աշխարհի պահանջներին։ Այս միջոցն ընդունվել է հանցագործներին «Telegram»-ի որոնողական համակարգի չարաշահումներից զերծ պահելու համար։
Որոնումը նախատեսված է ընկերներ գտնելու և նորություններ ստանալու, այլ ոչ թե ապօրինի ապրանքներ գովազդելու համար։ Թույլ չենք տա չարագործներին՝ խաթարել մեր հարթակի ամբողջականությունը, որից օգտվում է գրեթե 1 միլիարդ օգտատեր»,- գրել է Դուրովը։