Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 23-ից 24-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 33, մարմնական վնասվածք պատճառելու` 10, ֆիզիկական ներգործության` 8, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, հոգեկան ներգործության՝ 4, խուլիգանության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցների, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր աճեցնելու՝ 3-ական, թմրանյութի իրացման և երեխայի խնամքի պարտակությունը ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, ավտոմեքենայի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, դատական ակտը չկատարելու, սուտ մատնության, փաստաթղթեր կեղծելու, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, զորակոչից խուսափելու, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, կանխամտածված սնանկության և ինքնիրաչության՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։